ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
de Rupen Zartarian(2010)
1 min lectură
Mediu
Հազար ինն հարիւր եօթ թուականին,
Չքնաղ Մայիսի քսանըեօթին,
Տօն է բազմաշխատ մահուան Գէորգի
Սասնոյ հարազատ մեծանուն քաջին։
Թնդաց սրտերը տասնեակ քաջերուն,
Կռուեցան անվերջ, մինչեւ իրիկուն,
Իսկ երբ գիշերը, Գէորգը շալկած,
Գիւղէն դուրս ելան յոգնած ու տրտմած,
Ճամբան աղաչեց, քաջն մահամերձ,
Հանգիստ ձգէ՛ք զիս մի՛ ընէք շնչահեղձ,
Դրէ՛ք զիս այստեղ, ծածկեցէք խոտով,
Գացէ՛ք, ընկերներ, դուք գացէ՛ք բարով։
Վերջին բարեւներս տարէ՛ք հայ ազգին,
Վերջին համբոյրներս որդւոյս Վարդգէսին
Լացին ընկերներ, կանգնեցան շարքով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով։
Նայեց բոլորտիք, ա՛լ չկայ ընկեր
Ինկած կռուի դաշտ, տառապ ու անտէր,
Համբուրեց հողը քաղցր հայրենեաց
Փակեց աչքերը ներքեւ աստեղաց։
Despre aceasta lucrare
- Autor
- Rupen Zartarian
- Tip
- Poezie
- An
- 2010
- Cuvinte
- 93
- Citire
- 1 min
- Versuri
- 20
- Actualizat
Cum sa citezi
Rupen Zartarian. “ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ.” Clasici, Poezie.ro, https://poezie.ro/clasici/rupen-zartarian/poezie/georg-chawowshi-yishatakinIntrebari frecvente
Comentarii (0)
Autentifica-te pentru a lasa un comentariu.
